Չավուշօղլուն որոշել է Հայաստանին «զգուշացնել» «հետագա սադրանքների անթույլատրելիության» մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն որոշել է «նախազգուշացնել» Հայաստանին «հետագա սադրանքների անթույլատրելիության» մասին։
«Մենք մեկ անգամ եւս նախազգուշացնում ենք Հայաստանին, որպեսզի չմասնակցի նոր սադրանքների»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովում։
«Մենք կասկածի տակ ենք դրել «սառեցված հակամարտություն» տերմինը՝ հիշեցնելով, որ սառույցների հալվելը նշանակում է հակամարտություն ցանկացած պահի»,- նշել է նա։
Չավուշօղլուն հավաստիացրել է, որ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո Թուրքիան «դիմել է տարածաշրջանային խաղաղության ջանքերի»։ «Այսպիսով, մենք այսօր խոսում ենք տարածաշրջանային խաղաղության եւ համագործակցության, այլ ոչ թե օկուպացված հողերի, տեղահանված անձանց, փախստական միգրանտների եւ հակամարտության մասին։ Անկարան շարունակում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման, համագործակցության մթնոլորտի ձեւավորման ջանքերը։ Մենք նորից նախազգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին»,- ասել է նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում