Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայող Արշալույս Հովհաննիսյանը Վարդենիսից էր, 44–օրյա պատերազմի մասնակից
Օգոստոսի 7-ին հանկարծամահ եղած ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից էր։ Նա ամուսնացած էր, ուներ մեկ անչափահաս տղա։
NEWS.am-ի հետ զրույցում Արշալույս Հովհաննիսյանի ազգականը պատմեց, որ Արշալույսն ավելի քան 15 տարի ծառայության մեջ էր, մասնակցել էր նաեւ 44–օրյա պատերազմին։
«Մի քանի օր առաջ էր հերթապահության գնացել, նախքան գնալը ճնշում ուներ, սրտի զարկերը շատ էին, բայց կարգավորվեց վիճակն ու գնաց, բայց թե ինչ է եղել այնտեղ չգիտենք։ Արշալույսը գիշերն արթնացել է, հետո նորից քնել, ինքը խոհարար էր, պետք է վաղ արթնանար, բայց իրեն արթնացրել են ու հասկացել, որ մահացած է»,– ասաց Արշալույսի ազգականը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ