Համալրում ընտանիքում․ Քրիսի Թեյգենը եւ Ջոն Լեջենդը սպասում են երրորդ երեխայի ծնունդին
Մոդել Քրիսի Թեյգենը եւ երգիչ Ջոն Լեջենդը պատրաստվում են կրկին անգամ ծնողներ դառնալ։ 36-ամյա գրողն իր հղիության մասին հայտնել է սոցիալական ցանցերում։
«Վերջին մի քանի տարիները, մեղմ ասած, հուզականորեն դժվար էին, բայց ուրախությունը եւս մեկ անգամ լցվեց մեր տունն ու սրտերը», - գրել է Քրիսին: - 1 միլիարդ սրսկումից հետո մենք եւս մեկ ներարկում ունենք անելու: Ամեն հանդիպման ժամանակ ես ինքս ինձ ասում էի․ «Եթե այսօր ամեն ինչ լավ ընթանա, կհայտարարեմ»։ Հետո թեթեւ շունչ քաշեցի, երբ լսեցի սրտի բաբախյունը եւ որոշեցի, որ դեռ պատրաստ չեմ ու չափազանց նյարդային եմ։ Առայժմ ամեն ինչ կատարյալ է եւ գեղեցիկ։ Շատ դժվար էր այս ամենն այդքան երկար ներսումս պահելը»:
Քրիսին եւ Ջոնը միասին են ավելի քան 15 տարի, սակայն պաշտոնապես ամուսնացել են միայն 2013 թվականին։ Աստղային զույգը մեծացնում է դստերը՝ Լունային եւ որդուն՝ Մայլզին։ Երկու երեխաներն էլ ծնվել են արտամարմնային բեղմնավորման միջոցով: 2020 թվականին Թեյգենը հղի էր իրենց երրորդ երեխայով (նույնիսկ տղային տվել էին Ջեք անունը), բայց նա մահացավ արգանդում 20 շաբաթական ժամկետում, եւ ինքը՝ Քրիսին, շատ արյուն էր կորցրել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...