Եզդի մեր քույրերի և եղբայրների հետ հիշատակում ենք մարդկային մեծագույն ողբերգության 8-րդ տարելիցը. «Հայաստան» դաշինք
Օգոստոսի 3-ին ողջ աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գազանաբար սպանված հազարավոր եզդիների հիշատակին: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայաստանաբնակ եզդի մեր քույրերի եւ եղբայրների հետ հիշատակում ենք մարդկային մեծագույն այդ ողբերգության 8-րդ տարելիցը: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության օրերին նույն ճակատագրին արժանացած եզդի ժողովուրդը ենթարկվեց բազում զրկանքների ու փորձությունների, բայց կարողացավ համառորեն պահպանել իր ինքնությունն ու մշակույթը: Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներ շարունակ բարեկեցիկ կյանքով, պաշտպանված կրթական, մշակութային համակարգով եզդի մեծաթիվ համայնքը չէր կարող անտարբեր մնալ իր ազգակիցների նկատմամբ գործադրված նոր ոճրագործության հանդեպ: Վերքերը դեռ չեն սպիացել, վտանգը չի վերացել:
Տակավին հարկ է դրսևորել կամք, վճռականություն, միասնականություն՝ ազգային ինքնության պահպանման ու վերընձյուղման համար»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում