Գագիկ Ջհանգիրայնի հեռանալուց հետո ԲԴԽ-ում իրավիճակ է փոխվել. ինչու ընտրվեց Մխիթար Պապոյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդն այսօր Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրել դատավոր Մխիթար Պապոյանին: Այս մասին տեղեկությունը Armlur.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին լրացել է Վերաքննիչ քրեական դատարանի՝ արդեն նախկին նախագահ Տիգրան Սահակյանի 65 տարին, իսկ ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով դատավորը կարող է պաշտոնավարել մինչև 65 տարին լրանալը: Այսինքն՝ Տիգրան Սահակյանի՝ որպես դատավորի լիազորությունները դադարել են: ԲԴԽ նախագահը դեռևս Գագիկ Ջհանգիրյանն էր, որպես Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի հավանական թեկնածու, շրջանառվում էր դատավոր Սևակ Համբարձումյանի անունը, սակայն Ջհանգիրյանի՝ լիազորությունների դադարումից հետո իրավական համայնքում որպես Վերաքննիչ դատարանի նախագահի թեկնածու ակտիվորեն սկսեց շրջանառվել Մխիթար Պապոյանի անունը, ով, փաստորեն, ընտրվել է նախագահ:
Ստացվում է , որ Գագիկ Ջհանգիրյանի գնալուց հետո ԲԴԽ-ում իրավիճակ է փոխվել եւ ԲԴԽ անդամները ընտրեցին դատավոր Մխիթար Պապոյանին, որն այն դաավորներից մեկն էր, որ ահազանգում էր դատական համակարգում առկա վիճակի մասին եւ մի քանի այլ համարձակ դատավորների հետ միասին կռիվ էր տալիս դատական համակարգում անարդարությունների դեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են