Իշխանություններն ամեն քայլափոխ հիմնավորում են, որ Հայաստանում արդարադատությունը բացակայում է
«Ժողովուրդը» գրում է. «Իշխանություններն ամեն քայլափոխի է՛լ ավելի են հիմնավորում վաղուց արմատացած տեսակետը, թե Հայաստանում արդարադատությունն իսպառ բացակայում է, հատկապես քաղբանտարկյալների պարագայում: Նախորդ տարվա հուլիսին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերին» միանալու փորձի մեջ մեղադրվող Անդրեաս Ղուկասյանին Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը զրկել է ցուցմունք տալու հնարավորությունից: Պատճառն էլ այն է, որ ըստ նրա՝ դատարանում նախ պետք է ցուցմունք տան վկայի կարգավիճակ ունեցող 50 ոստիկանները, որոնցից ոչ մեկն, ի դեպ, չէր ներկայացել դատարան: Եւ հիմա պաշտպանական կողմը պնդում է, որ դատավորն այսպես զրկում է իրենց պաշտպանվելու հնարավորությունից, նաեւ արհեստականորեն երկարաձգում են Ղուկասյանի՝ անազատության մեջ պահելու ժամկետները:
Հայաստանյան իրականության մեջ սա, թերեւս, դարձել է սովորություն: Միայն թե, նկատենք, նման գործելաոճը հետագայում շատ թանկ է նստում հենց Հայաստանի Հանրապետության վրա. սովորաբար Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարում է նման իրավիճակներում ներկայացված բողոքները՝ պարտադրելով իշխանություններին մի քանի հազար եվրո փոխհատուցում վճարել: Թերեւս նույնն էլ սպասվում է նաեւ այս դեպքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...