Քննչականները կմիավորվե՞ն
«Հրապարակը» գրում է. Իշխանության վերնախավում նորից ակտիվացել են քննարկումները մեկ ուժեղ, միասնական Քննչական կոմիտե ստեղծելու մասին։ Բանն այն է, որ երկրում սպասվող կադրային, կառուցվածքային փոփոխություններին ընդառաջ հնարավոր է քննչականները եւս միավորվեն ՔԿ-ի կազմում։ Խոսքը, մասնավորապես, ՊԵԿ-ի եւ ՀՔԾ-ի քննչականների միավորման մասին է, որոնք առաջին փուլում չմիավորվեցին՝ տարբեր պատճառներով։ Դա նշանակում է, որ միայն ԱԱԾ-ն կպահպանի իր քննչական կառույցը։ Հիշեցնենք, որ 2014թ․ ստեղծված Քննչական կոմիտեի կազմում միավորեցին ընդամենը երկու գերատեսչության՝ ՊՆ-ի եւ ոստիկանության քննչական ծառայությունները։ Մեծ պայքարի գնով այն ժամանակ ՀՔԾ-ն, ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի քննչականները չներառվեցին նորաստեղծ մարմնում, սակայն իրավապահ մարմնի ղեկավարները չէին բացառել դրա հնարավորությունը՝ նշելով, որ եթե ՔԿ-ն հաջողի, հետագայում կմիավորվեն նաեւ մյուս քննչականները, քանի որ նման մարմին ստեղծելու իմաստը մեկ տեղում քննություն կատարող մարմինները միավորելու մեջ էր, քննչական գործողություններն ավելի արդյունավետ դարձնելու։ Այս պարագայում կլինի լայն հնարավորություններ ունեցող ուժեղ կառույց՝ Միասնական քննչական կոմիտե։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...