Սաակաշվիլին հեռանում է վրացական քաղաքականությունից
Վրաստանի երրորդ նախագահի փաստաբան Վալերի Գելբախիանին հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է հեռանալ քաղաքականությունից։ Գելբախիանիի խոսքով, այսօր օրակարգի գլխավոր հարցը նախկին նախագահի կյանքը փրկելն է։ «Օրակարգի հիմնական խնդիրը նրա կյանքը պահպանելն ու փրկելն է։ Ուստի, մնացած բոլոր հարցերը հանված են, այդ թվում՝ քաղաքականությունը։ Նա ընդհանրապես հեռանում է վրացական քաղաքականությունից, ոչ միայն «Ազգային շարժումից»։
Հիմա դա կյանքի ու մահվան հարց է, ոչ թե քաղաքականության։ Ակնհայտ է, որ խնդիրն այժմ բոլորովին այլ է, քան նրա վերադարձից առաջ»,- Գելբախիանիի խոսքերը մեջբերում է SOVA-ն։
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր անցած աշնանը՝ հայրենիք վերադառնալուց հետո։ Ի նշան բողոքի՝ քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարել, որը մի քանի անգամ դադարեցրել է և նորից վերսկսել։ Սաակաշվիլիի փաստաբանների, ընտանիքի և աջակիցների խոսքով, նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, և նա արտերկրում բուժման կարիք ունի։
Ներկայում նրան բանտից տեղափոխել են «Վիվամեդի» կլինիկա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում