Մի կին գինին շփել է ԱԺ խոսնակի վրա, ի պատասխան ԱԺ նախագահը թքել է վերջինիս դեմքին և հեռացել
Oragir.News-ը գրում է․ Մի քանի ժամ է՝ լրատվամիջոցներում եւ սոցցանցերում տարածվում է տեղեկություն Երեւանի կենտրոնում ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին։
Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թիկնապահների ուղեկցությամբ շրջելիս է եղել Կասկադի մոտակայքում, երբ բացօթյա սրճարանում նստած մի կին գինին շփել է ԱԺ խոսնակի վրա։ Ականատեսների վկայությամբ՝ ի պատասխան քաղաքացու գործողության՝ ԱԺ նախագահը թքել է վերջինիս դեմքին և հեռացել։
Զարմանալիորեն ԱԺ նախագահի աշխատակազմը ժամեր շարունակ համառորեն լռում է՝ որեւէ մեկնաբանություն չտալով, անպատասխան թողնելով լրագրողների, այդ թվում՝ մեր զանգերը։ Եւ ի՞նչ մեկնաբանություն պետք է տան, կա՞ մարդ, ով կասկածում է, որ Սիմոնյանը կարող է թքել քաղաքացու վրա։ Իհարկե, կարելի էր կասկածել, եթե չիմանայինք Սիմոնյանի բարեկրթության եւ դաստիարակության սահմանները, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Սիմոնյանը ընդդիմադիր ցուցարարներին միջնամատ ցույց տվող եւ նրանց վրա թքող Մարինա Հովհաննիսյանի արժանի ժառանգն է։ Ի դեպ, թքելու մասով կինը ասել էր, թե չի թքել, իմիտացիա է արել, բայց միջնամատը չէր կարող հերքել լուսանկարների առկայության պայմաններում, պատճառաբանել էր որպես անպարտելիության ժեստ։
Հիմա ինչո՞ւ պետք է զարմանանք կամ չհավատանք Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու լուրին, դա կլինի չարյաց փոքրագույնը, չէ՞ որ ավելի վաղ նա գլխով հարվածել էր «Ադեկվատ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանին, քանի որ վերջինս հայհոյել էր Սիմոնյանին։ Ուրեմն պետք է իմանալ դրույքաչափերը Սիմոնյանի մոտ եւ զգուշանալ, հայհոյանքը գլխով հարված արժե, գինի լցնելը՝ թքել․․․։ ԱԺ նախագահը եւս մոր պես անպարտելի է․ չհամարձակվեք ծուռ աչքով նայել, հանգիստ նստեք տեղներդ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում