Բոբ Դիլանին սեռական ոտնձգության մեջ մեղադրող կինը հրաժարվել է հայցից
Կինը, որը Բոբ Դիլանին մեղադրել էր սեռական ոտնձգության մեջ, 50 տարի անց հրաժարվել է հայցից։ Այս մասին գրում է Billboard-ը՝ հղում կատարելով երաժշտի փաստաբան Օրին Սնայդերին։
Հայցը հետ է կանչվել այն բանից հետո, երբ պաշտպանական կողմը մեղադրել է հայցվորի փաստաբաններին ապացույցները ոչնչացնելու մեջ եւ սպառնացել է դրամական պատժամիջոցներով։
Երաժշտի փաստաբան Օրին Սնայդերը հայտարարել է, որ գործը «ընդմիշտ» փակվել է՝ ամերիկուհին այլեւս չի կարողանա նույն հիմքով Դիլանին մեղադրել։
«Այս գործը փակված է։ Վրդովեցուցիչ է, որ այն ընդհանրապես բարձրացվել է: Մենք ուրախ ենք, որ հայցվորը հրաժարվել է իր փաստաբանների կողմից ստեղծված այս հորինվածքից»,- հայտնել է փաստաբանը։
Հայցը ներկայացվել է անցյալ տարվա օգոստոսին: Կինը, որը խնդրել է անանուն մնալ եւ դատարանի փաստաթղթերում նշվում է որպես JC, պնդում էր, որ իրեն բռնաբարել են 1965 թվականին, երբ նա 12 տարեկան էր:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...