Ռուսական գազի նկատմամբ էմբարգոն անհնար է. Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը քննադատել է Եվրահանձնաժողովին՝ ասելով, որ այն անդամ երկրներին ձախողման է դատապարտում գազի գնման հակասական հրահանգներով՝ միաժամանակ չկատարելով սեփական խոստումները:
Նրա խոսքով՝ ԵՀ ղեկավարը խնդրել է անդամներին չմրցել միմյանց հետ գազի համաշխարհային շուկաներում, ինչպես նաեւ խորհուրդ է տվել Ավստրիային գազ գնել՝ գազի պաշարները համալրելու համար։ Ընդ որում, ԵՄ-ում գազի գնումների համակարգման խոստացված հարթակն այդպես էլ չի իրականացվել։
«Մենք տեսնում ենք Եվրահանձնաժողովի բազմաթիվ հայտարարությունները, բայց դրանց իրականցումը շատ քիչ է»,- ասել է նա լրագրողներին: «Այս համագործակցային գնումների հարթակը կարեւոր է, քան երբեւէ»:
Նա նշել է, որ ռուսական գազի նկատմամբ էմբարգոյի սահմանումն անհնար է։ Ըստ նրա՝ պատժամիջոցները պետք է հարվածեն նրանց, ում նկատմամբ դրանք սահմանվել են, այլ ոչ թե նրանց, ով դրանք ներդրել է։ Ուստի Ավստրիայի դիրքորոշումը պարզ է, որ գազի էմբարգոն «անհնար է»՝ ռուսական գազից Ավստրիայի եւ Գերմանիայի տնտեսությունների կախվածության պատճառով։ Նա նշել է, որ գերմանական տնտեսության «թեքումն» Ավստրիային իր հետ կտանի եւ զանգվածային գործազրկության կհանգեցնի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...