Թելման Իսմայիլովին հեռակա մեղադրանք են առաջադրել երգիչ Ավրաամ Ռուսոյի դեմ մահափորձ պատվիրելու համար
Չերկիզովսկու շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը պաշտոնապես ճանաչվել է 2006 թվականին երգիչ Ավրաամ Ռուսոյի դեմ մահափորձի պատվիրատուն։
Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Քննչական կոմիտեին վերջապես հաջողվել է պարզել նախաձեռնողի անունը։ Հեռակա մեղադրանք է առաջադրվել Ռուսոյի նախկին հովանավոր Չերկիզովսկու շուկայի սեփականատեր Թելման Իսմայիլովին։ Հանցագործները եղել են տաքսու նախկին վարորդ Վիտալի Ջուրուն եւ անշարժ գույքի գործակալության ղեկավար Ալեքսեյ Տրյասնիկովը։
Իսմայիլովն անցնում է նաեւ 2004 թվականին Ռուսոյին առեւանգելու վերաբերյալ մեկ այլ քրեական գործով։ Այդ ժամանակ «Չերկիզոնի» սեփականատերը եղել է երգչի գլխավոր հովանավորը։ Այս գործով ամբաստանյալներից մի քանիսն արդեն դատապարտվել են։
Ինքը՝ Թելման Իսմայիլովը, թաքնվում է Չեռնոգորիայում, որի իշխանությունները հրաժարվել են արտահանձնել ռուս միլիարդատիրոջը։ Ըստ «Կոմերսանտ» թերթի՝ Ավրաամ Ռուսոյի դեմ մահափորձի հետաքննությունն ավարտվել է, եւ գործը ներկայացվում է դատարան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...