Բուլղարիայում նոր խորհրդարանական ընտրություններ են սպասվում
Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը չորեքշաբթի օրը հրաժարվել է նոր կոալիցիոն կառավարություն առաջարկելու ծրագրերից, քանի որ չի կարողացել մեծամասնություն ապահովել խորհրդարանում, որը երկրին խոստանում է նոր ընտրություններ անցկացնել աշնանը, հաղորդում է Reuters-ը։
Երկրի նախագահ Ռումեն Ռադեւն այժմ պետք է նշանակի ժամանակավոր կաբինետ, որը կկառավարի երկիրը մինչեւ նոր ընտրությունների անցկացումը, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին: Սոցիալիստները կառավարություն ձեւավորելու իրենց երրորդ եւ վերջին փորձն են արել այն բանից հետո, երբ բարեփոխիչ վարչապետ Կիրիլ Պետկովի կոալիցիոն կառավարությունը անցյալ ամիս տապալվեց անվստահության քվեով՝ մեծամասնությունը կորցնելուց հետո: Սոցիալիստները հեռացող կառավարության իրենց գործընկերների հետ համաձայնության են եկել համատարած կաշառակերության դեմ պայքարի վեցամսյա ծրագրի եւ ձեռնարկություններին փրկելու միջոցների շուրջ՝ գների աճի պայմաններում, սակայն չեն կարողացել ստանալ նախկին դաշնակցի՝ ITN կուսակցության աջակցությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...