Մոլդովայում երաշտի պատճառով ջրի խնայողության ռեժիմ է ներդրվել
Մոլդովայում աննախադեպ հիդրոլոգիական երաշտի պատճառով ջրի խնայողության ռեժիմ կներդրվի, պետական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է շրջակա միջավայրի նախարարությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Տներին եւ հիմնարկներին ջուր մատակարարող ձեռնարկություններին նախարարությունը խորհուրդ է տվել ժամով ջրամատակարարում սահմանել եւ անջատել ջուրը ժամը 09:00-ից 12:00-ն եւ 18:00-ից 21:00-ն՝ պաշարները համալրելու համար:
Գերատեսչությունը նաեւ կոչ է արել ջրամատակարարներին հարմարեցնել ճնշումը խողովակաշարերում փոխադրումների նվազագույն օպտիմալ մակարդակին՝ սպառողներին մատակարարում ապահովելով:
Նախարարությունը նաեւ խորհուրդներ է հրապարակել հենց սպառողների համար այն մասին, թե ինչպես խնայել ջուրը։
Նախարարության կանխատեսումների համաձայն՝ ջրի ցածր մակարդակը գետերում կպահպանվի մինչեւ հուլիսի վերջ՝ բացառությամբ Դնեստրի ձախ հոսանքի որոշ վտակների։ Դնեստրում ջրի մակարդակը կկազմի միջին ամսական բազմամյա ցուցանիշների 30-40 տոկոսը (դեղին կոդ), Պրուտ գետում՝ 15-30 տոկոս (նարնջագույն կոդ); փոքր գետերում՝ 10-20 տոկոս (նարնջագույն կոդ), որոշ փոքր գետերում՝ միջին ամսական երկարաժամկետ ցուցանիշների 0-10 տոկոսը (կարմիր ծածկագիր):


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...