Իրանը կզբաղվի ռուսական ինքնաթիռների նորոգմամբ եւ տեխնիկական սպասարկմամբ
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մամուլի խոսնակ Միր Աքբար Ռազավին հայտարարել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին, որի հիման վրա երկու երկրների միջեւ ուղեւորափոխադրումների թիվը հասել է շաբաթական 35-ի, հայտնում է Mehr-ը։
Ռազավին հայտնել է, որ Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարն այս գիշեր հանդիպել եւ բանակցություններ է վարել Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշի հետ։
Իրանի եւ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները հանդիպման ժամանակ ընդգծել են օդային տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ասել է նա։
Հանդիպման ընթացքում երկու երկրների միջեւ թռիչքների հաճախականության ավելացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի հիման վրա երկու երկրների միջեւ ուղեւորափոխադրումների թիվը հասել է շաբաթական 35-ի, ընդգծել է Ռազավին։
Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների ավիաընկերություններին վերոնշյալ համաձայնագրով թույլատրվում է առանց թողունակության սահմանափակման բեռնափոխադրումներ իրականացնել:
Որոշվել է նաեւ համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ համագործակցության մասին՝ Իրանում արտադրված մասերի եւ սարքավորումների՝ Ռուսաստան արտահանման, ինչպես նաեւ իրանական վերանորոգման կենտրոնների կողմից ռուսական ինքնաթիռների վերանորոգման եւ սպասարկման ծառայությունների եւ տեխնիկական աջակցության տրամադրման շրջանակներում, հավելել է Ռազավին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում