Ստամբուլում մեկնարկել է հացահատիկի հարցով Համատեղ համակարգող կենտրոնի աշխատանքը
Ստամբուլում Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ փոխադրման համար փոխըմբռնման նախաձեռնության դրույթների իրականացման շրջանակներում մեկնարկել է Հացահատիկի հարցով համատեղ համակարգող կենտրոնի աշխատանքը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ փոխադրման փոխըմբռնման նախաձեռնության դրույթների համաձայն՝ Ստամբուլում մեկնարկել է համատեղ համակարգող կենտրոնի (ՀՀԿ) աշխատանքը»,- հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել են ՌԴ ՊՆ-ում, հուլիսի 26-ին Ստամբուլ կժամանի ռուս փորձագետների առաջադեմ խումբը, որը կսկսի աշխատել քառակողմ ձեւաչափով։
«Ռուսական պատվիրակությունը գլխավորում է կոնտրադմիրալ Էդուարդ Լույկը։ ՀՀԿ-ում ռուս մասնագետների հիմնական խնդիրն է լինելու բոլոր անհրաժեշտ հարցերի անհապաղ լուծումը, որպեսզի նախաձեռնությունը մտնի գործնական իրականացման փուլ»,- նշել են ռազմական գերատեսչությունից՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչների գործունեությունը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հատուկ հսկողության տակ է։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ կենտրոնի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 27-ին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում