Հնդկաստանում ապօրինի ալկոհոլի պատճառով ավելի քան 20 մարդ է մահացել
Առնվազն 21 մարդ մահացել է, եւս 30-ը հիվանդացել է Հնդկաստանի արեւմտյան հատվածում մոդիֆիկացված ալկոհոլի օգտագործումից, հայտնել են պաշտոնական աղբյուրները:
Մահվան դեպքերը գրանցվել են Գուջարաթ նահանգի Ահմեդաբադ եւ Բոտադ շրջաններում, որտեղ ալկոհոլային խմիչքների արտադրությունը, վաճառքը եւ օգտագործումն արգելված է:
Press Trust of India լրատվական գործակալությունը հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է ալկոհոլի վաճառքով զբաղվող մի քանի կասկածյալի։
Ապօրինի ոգելից խմիչքները չափազանց եկամտաբեր արդյունաբերություն են դարձել ամբողջ Հնդկաստանում, որտեղ դրանց արտադրողները ոչ մի հարկ չեն վճարում եւ իրենց արտադրանքը հսկայական քանակությամբ ցածր գնով վաճառում են աղքատներին:
2020-ին Հնդկաստանի հյուսիսային Փենջաբ նահանգում այդպիսի ալկոհոլ օգտագործումից առնվազն 120 մարդ էր մահացել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...