«Թույլ չենք տա վնաս հասցնել ՀՀ-Իրան 47 կմ-անոց սահմանին, Թուրքիայի խորհրդատվության կարիքը չունենք». Իրանցի խորհրդարանականը կրկնել է Ալի Խամենեիին
Իրանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Շահրիյար Հեյդարին կրկնել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ հուլիսի 19-ին Թուրքիայի, ապա՝ Ռուսաստանի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում հնչեցրած հայտարարությունները, որ Իրանը թույլ չի տա արգելափակել Իրանի սահմանը Հայաստանի հետ: Այս մասին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
Մատնանշելով ՀՀ-ի ռազմավարական դրությունը, Շահրիյար Հեյդարին նշել է, որ դա Հայաստանի համար շատ խնդիրներ է ստեղծում, որոնցից մեկը ԼՂ հակամարտությունն է Ադրբեջանի հետ, որը հանգեցրեց ռազմական առճակատման, բայց այդ խնդիրը պետք է լուծվի լուրջ ու դիվանագիտական եղանակներով:
Նրա խոսքով, Իրանը մշտապես համարել է, որ այս երկու պետությունները խնդիրը պետք է լուծեն քաղաքական եղանակով:
Հեյդարին նաև ասել է, որ որոշ արտաքին ուժեր ցանկանում են ստեղծել միջանցք, որը Հայաստանով կտանի դեպի Նախիջևան, սակայն Հայաստանն ու Իրանն ընդգծում են, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:
«Մենք Հայաստանի հետ 47 կմ-անոց սահման ունենք, որի մի մասն Արաքս գետի սահմանն է, ու մենք թույլ չենք որևէ վնաս հասցնել այդ սահմանին: Հայաստանի ու Իրանի միջև սահմանը մշտապես եղել է անվտանգ, և դրա անվտանգության համար երկու երկրներն էլ փորձում են միջոցներ ձեռնարկել սահմանին ցանկացած անօրինական տեղաշարժի և ոտնձգության դեմ, և չունեն որևէ երրորդ կողմի, օրինակ՝ Թուրքիայի խորհրդատվության կարիքը»,- հավելել է իրանցի պատգամավորը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում