ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Կիեւում հանդիպել է Զելենսկիի հետ
ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան պատվիրակությունը շաբաթ օրը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ եւ խոստացել`Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում հետագա աջակցություն ապահովելու փորձ անել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Պատվիրակությունը, որի կազմում է եղել Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթը, վերջինն է Ուկրաինա մեկնած ամերիկյան բարձրաստիճան պատվիրակություններից:
«Միացյալ Նահանգները դաշնակիցների եւ գործընկերների հետ աջակցում է Ուկրաինային`տնտեսական, ռազմական եւ հումանիտար ոլորտներում»,- ասվում է պատվիրակության տարածած հայտարարության մեջ, որում շեշտվում է, որ կծարունակեն ուղիներ փնտրել`խիզախ պայքար մղող ժողովրդին եւ Զելենսկիին աջակցելու համար:
Ընդ որում, պատվիրակության հայտարարության մեջ զենքի մատակարարման վերաբերյալ հստակ որեւէ հիշատակում չի եղել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...