Թաիլանդի վարչապետը չորրորդ անգամ հաղթահարել է անվստահության քվեն
Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան շաբաթ օրը հաղթահարել է խորհրդարանի չորրորդ եւ վերջին անվստահության քվեն հաջորդ տարի կայանալիք համընդհանուր ընտրություններին ընդառաջ, հաղորդում է AP-ն:
Քվեարկությունը տեղի է ունեցել չորս օր տեւած բանավեճից հետո, որի ընթացքում Պրայուտը եւ նրա կաբինետի 10 անդամներ մեղադրվում էին տնտեսական վատ կառավարման եւ կոռուպցիան կանխելու անկարողության համար: Բոլոր 10 նախարարները եւս հաղթահարել են քվեարկությունը՝ խորհրդարանում իշխող կոալիցիոն կառավարության մեծամասնության շնորհիվ:
Պրայուտը 256 վստահության քվե է ստացել, դեմ՝ 206, ձեռնպահ՝ ինը։
Թաիլանդի ամբողջ խորհրդարանական պատմության ընթացքում կառավարության ոչ մի նախարար անվստահության քվեով չի հեռացվել իշխանությունից։ 68-ամյա Պրայութը իշխանության է եկել 2014-ի հեղաշրջման արդյունքում եւ ընտրվել 2019-ի համընդհանուր ընտրություններում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...