Արձակուրդն էլ են տրամադրում ընտրովի ու... քաղաքական կողմնորոշումից ելնելով
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արձակուրդային այս փուլում բավական հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում պետական կառավարման համակարգում։ «Փաստ» թերթի կառավարական աղբյուրը փոխանցում է, որ գրեթե բոլոր գերատեսչություններում աշխատակիցներին ամառային այս սեզոնին արձակուրդ են տրամադրում ընտրովի՝ ըստ ղեկավարության ցանկության ու ըստ... քաղաքական կողմնորոշումների։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող մի շարք աշխատակիցների բաց տեքստով ասել են, թե «վերևներից» ցուցում է տրված ամռան ընթացքում արձակուրդների սահմանափակումներ իրականացնել՝ աշխատանքի մեծ ծավալի պատճառաբանությամբ: Հասկանալի է, սակայն, որ խոսքը բոլորի մասին չէ: Ինչպես բոլոր հարցերում, այս դեպքում էլ ներկա իշխանության դեպքում առկա է ընդգծված «սորտավորում»:
Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, թե արդեն մի քանի շաբաթ է՝ զեկուցագիր է ներկայացրել, որպեսզի տրամադրվի հերթական արձակուրդ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Թերթի տեղեկություններով, պետական կառավարման համակարգում արձակուրդն էլ են տրամադրում ըստ ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցների «սև» ցուցակների, ինչի մասին առիթ ունեցել ենք տեղեկացնել: Նրանց ուղիղ տեքստով կամ «նամյոկներով» հասկացնում են, որ իրենք արձակուրդ կարող են գնալ աշնան վերջին կամ ձմռանը, իսկ հիմա արձակուրդ կստանան «արտոնյալները», այսինքն՝ քպականներն ու իշխանությունների հանդեպ լոյալները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
Խմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»
Անոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաները
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին