Ուկրաինան 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունի. Զելենսկի
Համաձայնագրի (հացահատիկային միջանցքի ստեղծման մասին – խմբ.) շնորհիվ շուրջ 20 միլիոն տոննա անցյալ տարվա հացահատիկի բերք կարտահանվի, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավանդական երեկոյան ուղերձի ժամանակ, փոխանցում է ZN.ua-ն։
«Այս տարի բերքը, իսկ այն արդեն հավաքվում է, եւս կարելի է իրացնել: Դրանք ֆերմերների, ամբողջ գյուղատնտեսության ոլորտի եւ պետական բյուջեի եկամուտներն են։ Դրանք աշխատատեղեր են։ Այժմ մենք արդեն մոտ 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունենք»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ պարենային ճգնաժամի սրությունը նվազեցնելու հնարավորություն է հայտնվել:
«Գլոբալ աղետը կանխելու հնարավորություն կա՝ սով, որը կարող է քաղաքական քաոսի հանգեցնել աշխարհի շատ երկրներում, մասնավորապես՝ մեզ օգնող երկրներում։ Եւ սա հերթական ցուցադրությունն է, որ Ուկրաինան ի վիճակի է կանգուն մնալ այս պատերազմում»,- հավելել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայից Սեւ ծովով գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար հացահատիկային միջանցք ստեղծելու մասին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...