Իրանի կոշտ արձագանքը՝ իսրայելցի դեսպանի՝ Թավրիզն «անդրբեջանական» անվանելու գրառման առնչությամբ
Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի՝ իրանական Թավրիզ քաղաքի «ադրբեջանական
լինելու» մասին ստահոդ գրառումը կոշտ արձագանքի է արժանացել Իրանի կողմից։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Իսրայելի դեպանը Twitter-ում արած գրառման մեջ նշել է, որ ընթերցել է «Թավրիզի առեղծվածային հեքիաթները» գիրքը, որտեղից սովորել է «Ադրբեջանի պատմությունն ու մշակույթը»։ Գրառմանը կից Դիքը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են ընթերցած գիրքն ու Իսրայելի դրոշը։
Նա մասնավորապես գրել է. «Վերջերս ինձ ներկայացված այս հիանալի գրքից շատ բան եմ սովորում Թավրիզի ադրբեջանական պատմության և մշակույթի վերաբերյալ։ Ընկերնե՛ր, ի դեպ, այս ընթացքում ի՞նչ եք կարդում»։
Իսրայելցի դիվանագետի այս գրառմանը Тwitter-ում անդրադարձել է Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսևին։
Նա Դիքին «արկածախնդիր երեխա» է անվանել, այնուհետև նշել. «Մեր եզակի Թավրիզն Իրանի վեհ պատմության մեջ հայտնի է որպես առաջինների բնօրրան։ Թվում է, թե առաջին չար սիոնիստին ևս կհուղարկավորի Թավրիզի ջանասեր ժողովուրդը»:
Իրանցի դեսպանը զգուշացրել է. «Մեր կարմիր գիծը երբեք չանցնեք, երբե՛ք»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...