Լավրովը եւ Բայրամովը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Վերջիններս քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարները արձանագրել են Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին ս․թ․ փետրվարի 22-ին ստորագրված հռչակագրի համատեքստում երկկողմ համագործակցության զարգացումը։
Կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային թեմաների , ներառյալ՝ Հայաստանի եւ Ադրեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նշվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի՝ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների դրույթներին համապատասխան աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում