Ամերիկյան հետախուզության պետի այցն իշխանությունը փորձում էր կոծկել․ Գեղամ Մանուկյան
«Ամերիկյան հետախուզության պետի այցն իշխանությունը փորձում էր կոծկել, մինչև տեղեկատվական արտահոսք եղավ, սա արդեն խոսուն փաստ է, որովհետև նույն ՌԴ արտաքին հետախուզության պետի այցը նախապես ազդարարվել է, այդ դեպքում արտառոց էր այդ այցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմության անելիքների վերաբերյալ հարցին ի պատասխան նա նշեց․ «Ընդդիմությունն իր առաքելությունն ունի, իր ստացած մանդատն ունի և ըստ այդ մանդատի էլ շարժվում է»։ Խորհրդարան վերադառնալու հարցին ի պատասխան նա նշեց․
«Խորհրդարան վերադառնալը ֆիզիկական գործողություն է , որը օրակարգ չի կարող լինել, այլ հարց, որ ՀՀ-ի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների շուրջ գործունեություն ծավալել, դա մեր պարտականությունն է և այդ պարտականությունների շրջանակում էլ գործունեություն ծավալում ենք ։ Անցնող երկու շաբաթվա ընթացքում Սեյրան Օհանյանի հետ , ես, որպես Պաշտպանության հանձնաժողովի անդամ, այցելել ենք և՛ Սյունիք, Ներքին Հանդ , ուր թշնամին առաջխաղացում էր ունեցել, իսկ իշխանությունը փորձում էր արդարանալ, որ առաջխաղացման մասին չէ խոսքը, այցելել ենք Տավուշի մարզ , որոշ անվտանգային մտահոգիչ տարրեր կան, որ չեմ բացահայտի, այլ որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ , պատգաամավորական հարցապնդումներ եմ անելու»,-ասաց Գեղամ Մանուկյանը


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ