Մահացել է ուկրաինացի հայտնի դերասանուհի Ռուսլանա Պիսանկան
Մահացել է ուկրաինացի դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Ռուսլանա Պիսանկան։ Այս մասին հայտնում է Klymenko Time Telegram ալիքը՝ հղում անելով ТСН-ին։
Արտիստուհին երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է հուլիսի 19-ի գիշերը՝ Գերմանիայում, ուր տեղափոխվել էր այս տարվա փետրվարին՝ բուժման նպատակով։
Պիսանկան ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 17-ին Կիեւում, իսկ 1995 թվականին ավարտել է Կիեւի մշակույթի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։
Դերասանուհու ֆիլմագրությունը ներառում էր ավելի քան 30 նախագիծ, ներառյալ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Երեք հրացանակիրները» (2004), «Կովկասի գերուհին» (2014)։ Դերասանուհին մասնակցել է նաեւ «Խնամիները» սերիալի նկարահանումներին եւ հանդես է եկել որպես ուկրաինական հեռուստատեսային հաղորդումների վարող։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...