Պենտագոնը մոտ է Lockheed Martin Corp-ի հետ շուրջ 375 F-35 կործանիչների մատակարարման շուրջ համաձայնությանը
Պենտագոնը մոտ է Lockheed Martin Corp-ի հետ երեք տարվա ընթացքում մոտ 375 F-35 կործանիչների մատակարարման շուրջ համաձայնությանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրներ։
Առաջին F-35A-ն 2007 թվականին թողարկումից հետո 221 միլիոն դոլար արժեր: Դրանից հետո արտադրությունն եւ նոու-հաուներն ավելացել են, ինչի շնորհիվ հինգերորդ սերնդի կործանիչի գինը հասել է 79 միլիոն դոլարի:
Երկու աղբյուրների փոխանցմամբ՝ տվյալների իրավունքների շուրջ բանակցությունները վերջին շաբաթներին փակուղում են հայտնվել: Սակայն Վաշինգտոնում հանդիպումը կարող է «ձեռքսեղմման» հանգեցնել թե՛ գների, թե՛ քանակների վերաբերյալ: Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա վերջնական գինը կֆիքսվի շաբաթների, եթե ոչ ամիսների ընթացքում, սակայն վերջնական ընդհանուր արժեքը մոտ 30 միլիարդ դոլարի սահմաններում է։
F-35-ը թողարկվում է երեք կոնֆիգուրացիայով. A մոդելը՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի եւ ԱՄՆ դաշնակիցների համար, F-35 B մոդելը, որը կարող է կարճ թռիչքներ եւ ուղղահայաց վայրէջքներ կատարել, եւ F-35C ինքնաթիռները՝ ավիակրի վրա վայրէջք կատարելու համար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...