«Էլվիս» ֆիլմն ԱՄՆ-ի վարձույթում 100 միլիոն դոլար է հավաքել
Էլվիս Փրեսլիի մասին կենսագրական ֆիլմը հաջողություն է ունեցել հյուսիսամերիկյան վարձույթում։ Բազ Լուրմանի ֆիլմին հաջողվել է 100 միլիոն դոլար հավաքել, ինչի շնորհիվ համաշխարհային բոքս-օֆիսում գումարը հասել է 170 միլիոն դոլարի, հայտնում է Variety-ն։
Լուրմանի կարիերայի ընթացքում ամենաեկամտաբեր ֆիլմը «Մեծն Գեսթսբին» է (355,6 միլիոն դոլար)։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Նիկոլ Քիդմանի եւ Հյու Ջեքմանի մասնակցությամբ «Ավստրալիա» նախագիծը (212 միլիոն դոլար)։ Եռյակը եզրափակում է «Մուլեն Ռուժ» մյուզիքլը (185 միլիոն դոլար), սակայն «Էլվիսը» կարող է մոտակա ժամանակներում դրանից առաջ անցնել։
Նախագիծը պատմում է ԱՄՆ լեգենդար երաժիշտներից մեկի՝ Էլվիս Փրեսլիի կյանքի ու ստեղծագործության, ինչպես նաեւ տհաճ մեջեների՝ Թոմ Փարքերի հետ նրա համագործակցության մասին։ Սաունդթրեքի ձայնագրմանը մասնակցել են Էմինեմը, Maneskin-ը, Doja Cat-ը եւ այլ արտիստներ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...