Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքն ընկել է եւ հայտնվել 1996 թվականից ի վեր ամենացածր մակարդակի վրա
Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքն ընկել է եւ հայտնվել 1996 թվականից ի վեր ամենացածր մակարդակի վրա։
Այս հունիսին Եվրոպայի նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքը կազմել է 1,06 միլիոն ավտոմեքենայից մի փոքր ավելի, իսկ որոշ ավտոարտադրողների վաճառքները նվազել են գրեթե 50 տոկոսով, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրոպական ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալները։
Volkswagen Group-ը եղել է ամենաշատ տուժած խոշոր ավտոարտադրողը, որի վաճառքը նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել է մոտ մեկ քառորդով: Առաջին կիսամյակի համար Stellantis-ը ցույց է տվել ամենամեծ անկումը` 21,1 տոկոս։ Հունիսին Volvo-ի վաճառքները նվազել են 47,9 տոկոսով եւ առաջին կիսամյակում՝ 28,5 տոկոսով, մինչդեռ Jaguar Land Group-ը հունիսին գրանցել է ավելի քիչ անկում՝ 13,2 տոկոս, սակայն այս տարվա ամենասուր անկումը` 34,7 տոկոս։ Խոշոր ավտոարտադրողները՝ BMW-ից մինչեւ Stellantis, հայտնել են, որ վերջին շաբաթների ընթացքում աշխարհում վաճառքներն անկում են ապրել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...