Դատարանում մարդու մահ. Սա խելագարվելու դեպք է. Այդքան ասում ենք կալանքը մի ֆետիշացրեք. Վարդեւանյան
Արմեն Գրիգորյանին կալանավորելու ՈՉ ՄԻ ՀԻՄՔ չկար, գործ էիք հարուցել քննեիք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցոեւթյան պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դատարանի դահլիճում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահանալու դեպքին:
Նա նաեւ նշել է. «Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին մշտապես բարձրաձայնել է իր պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց դատավորներ կոնկրետ անուն ազգանուններով, քննիչ ու դատախազներ կոնկրետ անուն ազգանուններով անտեսել են, որովհետև կալանքի ՖԵՏԻՇ պետք է ապահովեն: Արմեն Գրիգորյանին այսքան օր չէինք կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում որովհետև քննիչը գտել էր որ պետք է արգելի: Պատկերացրեցիք այսքան ամիս արգելել են:
Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք կալանքը մի ֆետիշացրեք..: Բառեր չեմ գտնում: Չեմ պատկերացնում պատվեր իջացնողն ու կատարողների խմբակը այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ոնց են իրենց խղճի հետ մնում»։
Դեպքին անդրադարձել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով գրել է. «Արմեն Գրիգորյան ջան, ինչ ասեմ, մեզ ներիր։ նիկոլ, արա, ինչու էլի։ Հազարավոր տղերքը, Մանվելը, հղի կինը, հիմա էլ Արմենը։ Արա փախեք։ Իրոք փախեք գնացեք»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում