Մոսկվայի մարզում ծեծկռտուքի հետեւանքով մահացել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը
Մոսկվայի մարզի Տարասկովո գյուղում տեղի ունեցած միջադեպի նոր մանրամասներից հայտնի է դարձել, որ հյուրատան աշխատողների հետ ծեծկռտուքի հետեւանքով սրտի կաթվածից մահացել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 11-ին, երբ Կարենի 14-ամյա որդին պատմել է Կենտրոնական Ասիայից միգրանտների հետ կռվի մասին: Պատանու հետ երկու աղջիկ է եղել, որոնց նեղացրել են եւ վեճ է սկսվել, հայրն էլ գնացել է րդու պատիվը պաշտպանելու:
Միջադեպից հետո Կարենը վերադարձել է տուն եւ մի քանի ժամ անց սրտի կաթված ստացել: Չնայած նրան, որ մահը գրանցվել է կաթվածի հետեւանքով, նրա մարմնի վրա հայտնաբերվել են ծեծկռտուքի հետեւանքներ՝ կապտուկներ, քերծվածքներ եւ հեմատոմաներ:
Կարենի մահվանից հետո տեղացիները սոցիալական հարթակներում սկսել են բողոքել գաղթականների կացարաններից: Կարենի եւ որդու հետ ծեծկռտուքի մեջ մտած անձանց ինքնությունը դեռեւ պարզված չէ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Խուլիգանություն»։ Բերման է ենթարկվել կոնֆլիկտի մասնակիցներից մեկը՝ ծնված 2001թվականին: Միջադեպի բոլոր հանգամանքները, կոնֆլիկտի առաջացման պատճառներն ու պայմանները պարզվում են:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...