Լիտվայի ավելի քան 200 ֆիրմաների սնանկացում է սպառնում
Լիտվայի ավելի քան 200 տրանսպորտային ընկերությունների, որոնք այդ իրավիճակում են հայտնվել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների կապակցությամբ Կալինինգրադի մարզով բեռնային տարանցման կորստի պատճառով, սնանկացում է սպառնում: Այս մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը հուլիսի 13-ին զետեղվել է Լիտվայի բեռնափոխադրողների «Լինավա» ասոցիացիայի կայքում։
«Փորձագիտական կանխատեսումների համաձայն՝ մինչեւ ընթացիկ տարվա վերջը փոքր եւ միջին տրանսպորտային ընկերությունների 5-ից մինչեւ 7 տոկոսը, որոնք չեն հասցրել վերակողմնորոշվել արեւելյանից դեպի այլ ուղղություններ կամ բավականաչափ ֆինանսական միջոցներ չեն ունեցել դրա համար, կարող են սնանակացած լինել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշված տոկոսներն իրական արտահայտությամբ նշանակում են, որ գործունեությունը դադարեցնել եւ շուկայից հեռնալ կարող են 208-ից մինչեւ 292 տրանսպորտային ընկերություններ:
Հունիսի 18-ին Լիտվան Կալինինգրադի մարզի իշխանություններին ծանուցել է, որ դադարեցնում է թողնել տարանցիկ բեռները ցամաքով իր տարածքով, որոնք հայտնվել են ԵՄ-ի պատժամիջոցների ներքո:
Արգելքը վերաբերում է ինչպես երկաթուղուն, այնպես էլ ավտոմոբիլային տրանսպորտին, հաղորդել է ՏԱԱՍ-ը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...