Ութ թեկնածու է առաջադրվել Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար
Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար կպայքարեն ութ թեկնածուներ, հայտարարել է պաշտոնների համար մրցույթի կազմակերպման պատասխանատու հանձնաժողովը։
Թեկնածուների թվում են՝ Քեմի Բադենոհը, Սուելլա Բրեյվերմանը, Ջերեմի Հանթը, Փենի Մորդաունթը, Ռիշի Սունակը, Թոմ Թուգենդհաթը, Լիզ Թրասը եւ Նադհիմ Զահավին, հաղորդում է Reuters-ը։
Պատգամավորներ Սաջիդ Ջավիդն ու Ռեհման Չիշտին առաջադրվելու մտադրություն են հայտնել, սակայն թեկնածուների վերջնական ցուցակի հրապարակումից առաջ հրաժարվել են մասնակցությունից։ Այս ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները պետք է ստանային առնվազն 20 անվանակարգ։
Քվեարկության առաջին փուլը կսկսվի չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...