Ջոն Բոլթոնը խոստովանել է այլ պետություններում հեղաշրջումների իր մասնակցությունը․ 7or.am
7or.am-ը գրում է․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը խոստովանել է, որ օգնել է պետական հեղաշրջումներ ծրագրել այլ երկրներում։ Այս մասին հայտնում է interfax.ru-ն։
«Որպես մարդ, ով օգնել է պետական հեղաշրջումներ ծրագրել ոչ այստեղ, այլ ուրիշ տեղերում, դա մեծ աշխատանք է պահանջում»,- ասել է Բոլթոնը՝ CNN-ն տված հարցազրույցում։
Այսպիսով նա հերքել է հաղորդավարի հայտարարությունը 2021թ․ հունվարի 6-ին Կապիտուլիումի վրա գրոհի վերաբերյալ, թե պետական հեղաշրջման համար պետք չէ փայլուն ուղեղ ունենալ։
Հիշեցնենք, որ Ջոն Բոլթոնը Հայաստան էր ժամանել այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» շատ կարճ ժամանակահատված հետո և կոչ էր արել «հրաժարվել պատմական կարծրատիպերից», Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և, ի վերջո, հայտնվել հակառուսական դաշտում ու խնդիրներ ունենալ Իրանի հետ։
Թե ինչ եղավ դրանից հետո, բոլորին է հայտնի։ Նիկոլ Փաշինյանը փաստացի լսեց Բոլթոնին, ով ԱՄՆ-ում հայտնի է որպես թուրքական լոբբիի ներկայացուցիչ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...