Ֆրանսիայում գրանցվել է պարենային ապրանքների անբավարարության կտրուկ աճ. Figaro
Վերջին մեկ տարում պարենային ապրանքների անբավարարությունը ֆրանսիական սուպերմարքետներում խիստ աճել է։ Այս մասին են վկայում NielsenIQ վերլուծաբանական ընկերության տվյալները, որոնք երկուշաբթի մեջբերել է Le Figaro պարբերականը։
Հաղորդվում է, որ մայիսի 23-ից մինչեւ հունիսի 19-ը խանութներում բոլոր տեսակի պարենային մթերքների անբավարարությունը հասել է 5,5 տոկոսի, որը 1,2 տոկոսով ավելին է 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ։
«Կլիմայական պայմանները, աղքատ բերքը, հակամարտությունն Ուկրաինայի եւ ՌԴ-ի
միջեւ եւ արտադրական այլ դժվարություններ տարեսկզբից զգալիորեն ավելացրել են որոշակի մթերքների անբավարարությունը եւ բացասական ազդեցություն թողել
խանութներում դրանց հասանելիության հարցում»,- պարբերականը մեջբերել է NielsenIQ-ի մանրածախ առեւտրի խորհրդական Ֆրանսուա Լաֆոնտանի խոսքերը։
Ինչպես նշել է Le Figaro-ն, անբավարարությունն առաջին հերթին վերաբերում է մանանեխին, ձեթերին, սոուսներին, ալյուրին եւ սառեցված, աղի մթերքներին։ Որոշ մթերքների քանակը խանութներում նույն ժամանակահատվածում, ընդհակառակը, ավելացել է անցած տարվա համեմատ։ Խոսքը սուրիմիի (խեցգետնի մսի նմանակ), հալած պանրի, շոկոլադով հրուշակեղենի, պորտվեյնի եւ մանկական սննդի համար անհրաժեշտ կաթի մասին է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...