Ղարիբաշվիլին հայտարարություն է տարածել Վրաստանում տիրող ներկայիս քաղաքական իրավիճակի մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն է տարածել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի, կուսակցության կառավարման և ներկայիս քաղաքական իրավիճակի մասին, հաղորդում է Aliq.ge-ն։
Վարչապետի խոսքով, եթե ինչ-որ մեկը կարծում է, թե իրենք պատժամիջոցներ չեն կիրառել Ռուսաստանի դեմ Իվանիշվիլիի թելադրանքով և չեն ներքաշվել պատերազմի մեջ կրկին նրա թելադրանքով, ապա չարաչար սխալվում է:
Ըստ վարչապետի՝ իշխող թիմում որևէ մեկի խորհրդի կամ թելադրանքի կարիքը չկա այդ հարցում։Ղարիբաշվիլիի խոսքով՝ Իվանիշվիլիի կողմից կառավարությունն ու խորհրդարանը կառավարելու և վերահսկելու մասին խոսելը կատարյալ զավեշտ է ու անհեթեթություն։
«Մեր թիմն ու հասարակությունը կարող են հուսալ, որ անհրաժեշտության դեպքում Բիձինա Իվանիշվիլին կրկին կկանգնի երկրի կողքին»,- գրել է վարչապետը:
Ըստ Ղարիբաշվիլիի՝ Իվանիշվիլին 2011 թվականին զոհաբերել է իրեն հանուն երկրի և ժողովրդավարացման գործընթաց է բերել Վրաստան, իսկ երբ հեռացել է քաղաքականությունից, թիմին թողել է պետության կառավարման ճիշտ արժեքներն ու խաղի կանոնները:
Երկար նամակում խոսվում է նաև ապաօլիգարխացման մասին՝ նշելով, որ այդ խնդրի մասին «ներքին և արտաքին հակառակորդների» կոչը վիրավորական է իր համար։
Ըստ Ղարիբաշվիլիի, «քարոզարշավի հեղինակները պետք է բարի լինեն և բացատրեն, թե ինչ նկատի ունեն, երբ խոսում են երկրում օլիգարխների և ապաօլիգարխացման մասին։
«Բնականաբար, երկրում լուրջ դեր է խաղում Իվանիշվիլիի գործոնը»,- հայտարարության մեջ ընդգծել է վարչապետը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...