Ճապոնիայի նախկին վարչապետի սպանությունից նոր մանրամասներ են բացահայտվել
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա կրակած անձը ավելի վաղ էլ մասնակցել է նրա հրապարակային ելույթներին։ NHK-ի փոխանցմամբ՝ 41-ամյա Տեցույա Յամագամին հարցաքննության ժամանակ ասել է, որ մասնակցել է Աբեի մի քանի միջոցառումների, սակայն միջավայրը համարել էր ոչ պիտանի սպանության համար։
Հայտնի է դարձել նաև, որ նախկին զինվորականը Աբեի վրա կրակել է ինքնաշեն հրազենից, որն աշխատել է ձեռքով կտրելու սկզբունքով և արձակել բեկորներ։ Նա խոստովանել է, որ սկզբում ցանկացել է ռումբ պատրաստել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յամագամին ծրագրել է հարձակվել «կրոնական խմբի» առաջնորդի վրա։ Նշել է, որ դժգոհ է եղել Աբեի վարած քաղաքականությունից և դիտավորյալ գնդակահարել է նրան՝ «որոշ կազմակերպության մեջ ներգրավվելու պատճառով»։Աբեի դեմ մահափորձը տեղի է ունեցել հուլիսի 8-ին։ Ճապոնական ինքնապաշտպանության ուժերի նախկին նավաստին թիկունքից մոտեցել է Աբեին և կրակ բացել որսորդական հրացանից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...