Շրի Լանկայում կառավարության նոր կազմի շուրջ բանակցություններ են վարում
Շրի Լանկայի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները կիրակի օրը՝ երկրի նախագահի եւ վարչապետի հրաժարականի մասին հայտարարելուց մեկ օր անց, հանդիպում են անցկացրել՝ համաձայնեցնելու նոր կառավարության կազմը, հայտնում է AP
լրատվական գործակալությունը եւ հիշեցնում, որ հրաժարակի համաձայնությունը հնչել է ցուցարարների կողմիցերկու պաշտոնյաների նստավայրեր ներխուժումից հետո:
Ցուցարարները մնացել են երկրի նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի տանը, նրա
ծովափնյա գրասենյակում ևեւ վարչապետի նստավայրում՝ ասելով, որ կմնան այնքան
ժամանակ, քանի դեռ երկուսն էլ պաշտոնապես հրաժարական չեն տվել: Ամբողջ քաղաում զինվորներ են տեղակայվել, իսկ պաշտպանության շտաբի պետ Շավենդրա Սիլվան հանրությանը կոչ է արել աջակցել օրենքին եւ կարգին:
Հիմնական ընդդիմություն հանդիսացող «Միացյալ ժողովրդական ուժերի» բարձրաստիճան
պաշտոնյա Ռանջիտ Մադդումա Բանդարան ասել է, որ առանձին բանակցություններ են
տեղի ունեցել Ռաջապաքսայի իշխող կոալիցիայի այլ կուսակցությունների եւ օրենսդիրների հետ, եւ ավելի շատ հանդիպումներ են նախատեսվում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...