Իրանը հայտարարել է ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման մասին
Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին ասել է, որ երկիրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը արդեն տեղեկացրել է երկու շաբաթ առաջ գործարկված ցենտրիֆուգների կասկադի միջոցով ուրանը մինչեւ 20 տոկոս հարստացնելու իր
մտադրության մասին, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:
Նա նշել է, որ սա գործընթացի վերջնական տեխնիկական փուլն է եւ նշել, որ Իրանը ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը նախապես տեղեկացրել է Ֆորդոյի օբյեկտի IR-6 ցենտրիֆուգների կասկադ ուրանով հարուստ գազ մղելու իր ծրագրի մասին։
Քամալվանդիի խոսքով՝ արեւմտյան լրատվամիջոցները այս հարցը սկսել են ուռճացնել հենց որ ԱԷՄԳ-ն հաստատել է Իրանում ուրանի հարստացման փաստը։
«Իրանի երեկվա քայլը նախապես հայտարարված միջոցառման վերջին տեխնիկական
քայլն էր: Այն, ինչ արել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը, համահունչ է իր օրինական պատասխանատվությանը`այն է գործարկել եւ հզորացնել 1000 (վեց կասկադ) IR6 ցենտրիֆուգներ»,- ասել է Քամալվանդին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...