Մեծ Բրիտանիայի կրթության նորանշանակ նախարարը միջնամատ է ցույց տվել Բորիս Ջոնսոնի հակառակորդներին
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, Brexit-ի կողմնակից Անդրեա Ջենքինսը, որը Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո միջնամատ է ցույց տվել նրա հակառակորդներին, նշանակվել է կրթության նախարար, գրում է The Independent-ը։
Ջենքինսը, որը Ջոնսոնի կողմնակիցն է, բղավել է «սպասեք եւ կտեսնենք» այն մարդկանց, որոնք եկել են դիտելու վարչապետի հրաժարականը, եւ իր միտքն ընդգծելու համար բարձրացրել է միջնամատը։
Այժմ, ընդամենը 24 ժամ անց, Ջենքինսը ստացել է կրթության նախարարի պաշտոնը:
«Ինձ համար մեծ պատիվ է ծառայել վարչապետին որպես կրթության հարցերով
պետական քարտուղարի խորհրդարանական տեղակալ: Մեր կրթության եւ դաստիարակության համակարգերն օգնում են ձեւավորել հաջորդ սերունդը եւ
հիմքեր դնել ապագայի համար»,- գրել է նա Twitter-ում:
Քննադատներն անմիջապես արձագանքել են այս գրառմանը` ասելով, որ «անհամբեր սպասում են, թե երբ նա կսկսի իրենց երեխաներին լավ վարվելաձեւ սովորեցնել», եւ տեղադրելով սքրինշոթեր, որտեղ նորաթուխ կրթության նախարարը միջնամատն է ցույց տալիս:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...