ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Բալիում տևել է ավելի քան 5 ժամ
Միացյալ Նահանգները չի ձգտում Չինաստանի հետ «սառը պատերազմի» և չի փորձում փոխել Չինաստանի քաղաքական համակարգը, ինչպես նաև՝ մարտահրավեր չի նետելու Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը և իր քաղաքական դերակատարմանը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վան Իի հետ ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Ռոյթերս»-ը իր հերթին հաղորդում է, որ ավելի քան հինգ ժամ տևած բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Պեկինի ու Մոսկվայի հարաբերությունները:
Սա Էնթոնի Բլինքենի և Վան Իի առաջին հանդիպումն է 2021 թ. հոկտեմբերից ի վեր:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...