Մանդատս վայր դնելու մտադրություն չունեմ. Վահե Հակոբյան
Տեղեկությունները, թե ես պատրաստվում եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրը, թե ինքը պատրաստվում է մանդատը վայր դնել:
«Ես մանդատը վայր դնելու մտադրություն չունեմ: Ես տարածված տեղեկությունը համարում եմ սուտ եւ էժան մանիպուլյացիա: Մանդատներ կդնենք, թե՝ոչ, ինչ կանենք ԱԺ-ում՝ պարզ կլինի արդեն սեպտեմբերին մոտ օրերին»,- նշեց Վահե Հակոբյանը:
Հակոբյանը պատահական չհամարեց, որ իր՝ մանդատը վայր դնելու տեղեկությունը տարածվել էր հենց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող լրատվամիջոցով:
«Ինձ հետ որեւէ մեկն այդ լրատվականից չի կապվել եւ հարց չի ուղղել: Հավատարիմ իր բոլոր սկզբունքներին՝ Թագուհի Թովմասյանը փորձում է նման մանիպուլյացիաներ անել, որպեսզի իր արած վերջին քայլը չերեւա: Իր արարքի բարոյական կողմն այն էր, որ ինքն այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստացել է ի շնորհիվ «Հայաստան» խմբակցության քվոտայի, եւ իրականությունից հեռու է իր այն հայտարարությունը, թե ժողովրդի կողմից է ստացել մանդատը»,- ընդգծեց Վահե Հակոբյանը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում