Հաշվենկատ Խաչիկյանի գույքն ու ողջ ունեցվածքն անհետացել են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ մոտ 290 մլն դրամ յուրացնելու համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, բայց հինգ տարի անց ազատ արձակվեց, այդպես էլ չի փոխհատուցել պետությանը հասցված վնասը:
Դեռ ավելին՝ պարզվում է՝ ժամանակին Խաչիկյանն այնքան հաշվենկատ է գտնվել, որ իր ողջ ունեցվածքը կամաց-կամաց մերձավորների անունով է գրանցել, եւ երբ ժամանակը եկել է, որպեսզի դատարանը բռնագանձի նրա հափշտակած կենսաթոշակները, պարզվել է՝ Խաչիկյանը ոչինչ չունի՝ բացի Վանաձորի բնակարանից, որի համասեփականատեր է:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ից տեղեկացրել են, որ դեռ 2015թ. նոյեմբերին իրենք կատարողական վարույթ են հարուցել, ձեռնարկվել են բոլոր միջոցները Խաչիկյանին պատկանող գույքը եւ դրամական միջոցները հայտնաբերելու ուղղությամբ, արգելադրվել է Վանաձորի բնակարանը: «Այլ գույք եւ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել»,- ասված է պատասխանում:
Այսինքն՝ երբեմնի հարուստ Խաչիկյանը, պարզվում է, ոչինչ չունի: Մինչդեռ, ըստ օդում կախված լուրերի, նա Ալավերդու ճանապարհին գազալցակայան ունի, տաքսի ծառայություն, երկու բնակարան՝ Երեւան քաղաքում, ավտոմեքենաներ եւ այլն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...