Եթե գան եւ ստորագրեն հունիսի 3-ի հայտարարությունը, էդ պաշտոններն էլ ենք իրենց տալիս, մերմանդատներն էլ
Կարո՞ղ եք վաղն առավոտյան գալ եւ ստորագրել մեր հայտարարությունը ու երաշխավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր՝ հուլիս 1-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Սրանց թվում է, թե մեզ պաշտոնից զրկելով կարող են մեր գործունեության վրա ազդել, մեզ սպառնալ կամ վախեցնել: Իրենք մեզ չափում են իրենց արշինով: Եթե իրենք հունիսի 3-ի հայտարարությունը գան եւ ստորագրեն, մեր բոլորի մանդատներն էլ ենք իրենց տալիս, ձեզ էլ կխնդրենք, որ ամեն ամիս ձեր աշխատավարձից պարգեւավճարներ տաք: Կարո՞ղ եք վաղն առավոտ գալ եւ ստորագրել մեր ձեւավորած հայտարարությունը եւ երաշխավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ստորագրեք, մանդատ էլ կտաք, պաշտոն էլ, կրկնակի աշխատավարձ էլ: Բայց չեն գալու, որովհետեւ իրենք սպասարկում են Էրդողանի եւ Ալիեւի շահերը»,- հայտարարեց Սաղաթելյանը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ