Կնեսետը քվեարկել է ինքնարձակման օգտին
Իսրայելի խորհրդարանը երկրորդ եւ երրորդ ընթերցումներով քվեարկել է ինքնարձակման օգտին, վկայում են Կնեսետի պաշտոնական հեռուստաալիքի կադրերը։
Կեսգիշերին փոխարինվող վարչապետ, ԱԳՆ-ի ղեկավար Յաիր Լապիդը կդառնա անցումային փուլի վարչապետ։ 25-րդ գումարման Կնեսետի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 1-ին։
Անցած տարվա հունիսին «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը դարձավ Իսրայելի նոր վարչապետ։ Կնեսետը քվեարկեց Իսրայելի նոր կառավարությանը վստահության քվե տալու օգտին, որն առաջիկա մոտ երկու տարիներին կգլխավորի Բենեթը, հետո, համաձայն կոալիցիոն պայմանավորվածությունների, նրան կփոխարինի «Յեշ Աթիդ»-ի ղեկավար Յաիր Լապիդը։ Կոալիցիան, որը 24-րդ գումարման Կնեսետի ընտրությունների արդյունքում կարողացավ ձեւավորել «Յեշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, ստացավ «փոփոխությունների դաշինք» անվանումը, այն հենվում է նվազագույն խորհրդարանական մեծամասնության՝ 61 պատգամավորական ձայնի վրա (Կնեսետը 120 պատգամավորական տեղ ունի)։
24-րդ գումարման Կնեսետի ընտրությունները տեղի են ունեցել մարտի 23-ին եւ չորրորդ անընդմեջ արտահերթ ընտրություններն են երկու տարվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ նախորդ գումարման խորհրդարանը քվեարկել էր ինքնարձակման մօգտին։ Ընտրությունների արդյունքներով՝ հաղթանակած կուսակցության առաջնորդը պետք է հավաքեր մեծամասնության կոալիցիա, ինչի համար պետք էր ստանալ առնվազն 61 պատգամավորական ձայն 120 պատգամավորից։ Եթե կուսակցություններից ոչ մեկին չհաջողվեր կառավարություն ձեւավորել օրենքով սահմանված ժամկետում, 24-րդ գումարման Կնեսետը նույնպես կարող էր արձակվել, եւ նոր ընտրություններ կնշանակվեին աշնանը։
Կայուն կառավարություն ձեւավորելու անհնարինությունը հանգեցրել է չորրորդ խորհրդարանական ընտրություններին վերջին երկու տարվա ընթացքում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...