Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Տեսանյութեր

Մարդիկ, որոնք անցնում են քրեական գործով, ստանում են պաշտոններ. Գայանե Հովհանյան

168.am-ը հունիսի 13-ին անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի Արարատ այցին, տեղեկացրել, որ այդ այցի ընթացքում բերման ենթարկված տասնյակ քաղաքացիներից մեկը Գայանե Հովհանյանն է:

Գայանե Գյանջիրովի Հովհանյանը 2013 թվականից պայքարում է որպես տուժողի իրավահաջորդ, որպեսզի պարզի հոր մահվան հանգամանքները: Նախաքննական մարմինն ի սկզբանե առաջ է քաշել ինքնասպանության վարկածը, երբ 2013թ. հունիսի 26-ին Արարատից 3 կմ հեռու հայտնաբերվել է Գյանջիրով Հովհանյանի դին` բռնության հետքերով:

Նախորդ հրապարակմամբ հիշեցրել էինք նաև, որ 2016թ. սեպտեմբերին խորհրդարանում Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել ելույթով, որտեղ ի թիվս այլ հարցերի՝ խոսել էր Արարատի մարզի բնակիչ Գյանջիրով Հովհանյանի մահվան հանգամանքների մասին:

«…Կարելի է ենթադրել, որ դատախազական պաշտոնը նման կոռուպցիոն եղանակներով փողեր աշխատելու լավ մեխանիզմ է, մինչդեռ Քննչական ծառայության վարույթում է գտնվում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործը, ում 2013 թվականին գտել են կախված վիճակով:

 Նախորդ օրերին իր գործատուներն էս մարդուն բացահայտ կերպով ծեծել են, նվաստացրել են, հաջորդ օրը էդ մարդուն գտել են կախված, ու մինչև հիմա ոչ մի մարդ այս գործով քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Չնայած էդ քրեական գործի նյութերում քննիչը գրում է՝ ծեծեցին, էս արին, հետևից ընկան, փախավ, պախկվեց…, ու ոչ մի քրեական պատասխանատվության ենթարկված մարդ:

Հիմա, եթե այս մարդու հարազատները մտնեն, օրինակ, Արարատի մարզի քննչական ծառայության շենքը գրավեն ավտոմատներով, պետք է ասեք՝ ահաբեկչություն է, չէ՞: Եթե նույնիսկ համարենք, որ կարող է լինել այդպիսի մեկնաբանություն, սա ահաբեկչություն կարող է լինել՝ ընդդեմ ահաբեկչության, որովհետև մարդիկ ելք են ուզում տեսնել. ինչքա՞ն կարող են»,- 2016թ. իր ելույթում նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Այս ելույթն ու Փաշինյանի Արարատ այցը, այդ այցի ընթացքում Գյանջիրով Հովհանյանի դստեր բերման ենթարկելու տեղեկությունը միայն առաջին հայացքից կարող են խառնաշփոթ առաջացնել, սակայն ամեն բան պարզ է դառնում, երբ տեղեկանում ենք, որ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հանցավոր արարքների մեջ մեղադրվող «գործատուները» ոչ ավել, ոչ պակաս՝ 2021թ. հենց նրա ձեռամբ Արարատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնը ստանձնած Ասլան Ավետիսյանն է և նրա որդիները:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման եթերում Գայանե Հովհանյանը պնդեց՝ կատարվածը դիտավորյալ սպանություն էր:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի 2016 թվականի ելույթին՝ Գայանե Հովհանյանն արձանագրեց. «Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, կատարում՝ լրիվ ուրիշ բան:

Վերջին իրադարձություններից, Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրությունից կարելի է ենթադրել, որ, իրոք, չի կարելի արդարադատություն սպասել. մասնավորապես, Գագիկ Ջհանգիրյանը հանդիսանում է Արարատի հին բնակիչներից, որն ուղիղ կապի մեջ է իմ հոր սպանողի ընտանիքի հետ:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, որոշ իրավիճակ փոխվեց: Հիմա հեգնանքով ասում են, թե այն ժամանակ մի քանի փուլեր պետք է անցնեիր ինչ-որ գործ ջրելու համար, հիմա՝ ուղիղ կապ է Փաշինյանի ու գործ փակողների միջև. գոնե իմ անձնական փորձից եմ ասում: Բազմահազար նամակներ եմ գրել. բոլորն այս հարցով մնացել են անպատասխան: Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն ինքը շատ լավ գիտի՝ ում է պաշտոնների նշանակել»:

Գյանջիրով Հովհանյանի դուստրը նաև տեղեկացրեց, որ հոր մահից հետո իրավաբանի մասնագիտություն է ստացել՝ արդարության հասնելու ակնկալիքով: Նա իրավիճակին անդրադարձավ նաև մասնագիտորեն՝ ընդգծելով օրենքի ու առկա իրավիճակի հակասությունը:

«Չկա քաղաքական կամք, որպեսզի գործը ընթացք ստանա, այսինքն՝ սպանությունն իր ուղիղ անունն ունենա: Եվ երբ դեռ քրեական գործն իր հանգուցալուծումը չի ստացել (թեկուզև ես գուցե սխալվում էի, և գործը կկարճվեր, կկասեցվեր), նրանք իրավունք չունեին սրանց պաշտոններ առաջարկել կամ նշանակեին:

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ մարդիկ անցնում են քրեական գործով, մի մասը քննվում է Արարատի մարզի նստավայրում, Երևանի Կենտրոնի նստավայրում, մի մասը՝ հատուկ կարևորագույն գործերի քննչական վարչությունում է, և այս մարդիկ ստանում են պաշտոններ. էլ արդարադատություն ումի՞ց սպասել»,- հավելեց Գայանե Հովհանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին ստորագրությամբ բաց են թողել Նարեկ Ասլանի Ավետիսյանին, Հովհաննես Ասլանի Ավետիսյանի դեպքում՝ գործը փորձում են տանել փակուղի, իսկ Երևանի Կենտրոնի դատարանում քննվում է Ասլան Ավետիսյանի և նրա որդիներին առնչվող «արդեն սպանության հոդվածի մասով գործը»:

Գյանջիրով Հովհանյանի գործը

Հիշեցնենք՝ 2013-ի հուլիսի 25-ին Արարատի բնակիչ Գյանջիրով Հովհանյանը դուրս էր եկել տնից ու չէր վերադարձել, հետո նրա դին գտնվել էր Ավշար գյուղի մոտ՝ ծառից կախված վիճակում։

Գ. Հովհանյանը աշխատել էր քարի արտադրությամբ զբաղվող «Ջի-ընդ էյ» ընկերությունում, որը պատկանում է Ասլան Ավետիսյանին ու նրա ընտանիքին։ «Հետք»–ը տարիներ առաջ ներկայացրել էր Հովհանյանի «ինքնասպանության» պատմությունը. ըստ նրա կնոջ ու դստեր՝ Գայանե Հովհանյանի, քարի արտադրամասում աշխատելիս Հովհանյանը տեսել էր, որ քարհատման ժամանակ ջարդոններ են ավելանում, խնդրել էր պետի տեղակալին թույլ տալ իրեն ջարդոնները վերցնել ու սեփական բակը կարգի բերել։ Ստանալով թույլտվություն՝ Գ. Հովհանյանը գնում է արտադրամաս՝ դրանք տուն բերելու համար, բայց հենց արտադրամասի դիմաց նրան սպասելիս են եղել Ասլան Ավետիսյանի երկու որդիները, որոնք դաժան ծեծի են ենթարկում Հովհանյանին ու նրա հետ քարի ջարդոններ տուն բերելու գնացած մնացած անձանց։

Սա դեռ ամենը չէ. ըստ «Հետք»-ի՝ Ավետիսյանի որդիները «ջիպով» գալիս են Գյանջիրովի տուն՝ փնտրելով նրան։ Գյանջիրովը թաքնվում է հարևանի տանը՝ խոտերի մեջ, իսկ Ասլան Ավետիսյանի որդիները խոստանում են բոլոր դեպքերում գտնել Գյանջիրովին։ Հաջորդ առավոտյան Գյանջիրովի հարևան տաքսիստը նրան խորհուրդ է տալիս գնալ Ասլանի որդիներին տեսնելու, որից հետո Գյանջիրովը դուրս է գալիս տնից, իսկ հետո հայտնաբերվում է նրա դին՝ ծառից կախված վիճակում։

Հետագայում նախաքննական մարմինը և դատախազությունը հայտնում են՝ Գյանջիրովին ոչ ինքնասպանության են դրդել, ոչ էլ սպանել։

2020 թվականի դեկտեմբեր. Ասլան Ավետիսյանի որդին՝ Հովհաննես Ավետիսյանը, նշանակվում է Արարատի մարզպետի օգնական:

2021թ. մարտ. Հովհաննես Ավետիսյանն արդեն մարզպետի խորհրդական է:

2021թ. հոկտեմբեր. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրում Ասլան Ավետիսյանին Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:

2021թ. դեկտեմբեր. Արարատ համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստի օրակարգի առաջին հարցը համայնքի ղեկավարի ընտրությունն էր, որը տեղի ունեցավ բաց քվեարկությամբ: «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել Վահե Հարությունյանը, «Իմ հզոր համայնք» խմբակցությունից՝ Հայկ Հայկյանը, որը նախկին համայնքապետն էր, և ՔՊ-ից Ասլան Ավետիսյանը: «Իմ հզոր համայնք» խմբակցությունից հայտարարեցին, որ անօրինական բաներ են անում նիստում, ուստի բոյկոտեցին նիստն ու հեռացան: Ավագանու մյուս անդամները մասնակցեցին քվեարկությանը. Ասլան Ավետիսյանը՝ 14 ձայնով՝ դարձավ Արարատ համայնքի ղեկավար:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում