Դեն Բիլզերյանը նկարահանել է իրեն Լաս Վեգասի հարձակումից փախչելիս (տեսանյութ)
Instagram սոցցանցի հայազգի աստղ Դեն Բիլզերյանը ներկա է եղել Լաս Վեգասում տեղի ունեցած հարձակմանը: Նա սոցիալական ցանցերում տեսանյութ է տեղադրել, որում փախչում է Route 91 Harvest երաժշտական փառատոնի ժամանակ հնչող կրակոցներից, հայտնում է The Daily Mail-ը:
Բիլզերյանի խոսքով՝ նա տեսել է, թե ինչպես է փամփուշտը դիպչում աղջկա գլխին:
Համացանցում հրապարակվել են նաև այլ կադրեր, որտեղ լսվում է համերգի ընթացքում սկսված կրակահերթի ձայնը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լաս Վեգասում բացօթյա համերգի ժամանակ բացված կրակահերթի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, 100 հոգի վիրավորվել է:
Քլարկ շրջանի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոյի խոսքով՝ ոստիկանները կասկածյալին հայտնաբերել են Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկում: Իշխանությունների հաղորդմամբ՝ տղամարդը սպանված է:
Հայտնի է, որ անհայտ անձը կրակ է բացել քանթրի երաժշտության փառատոնի ժամանակ: Սոցիալական մեդիաներում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են կրակոցները սկսվում երաժշտի կատարման ընթացքում: Կրակոցները մոտ 10 վայրկյան շարունակվում են, մինչև երաժշտությունը դադարում է: Շուտով ևս մի կրակահերթի ձայն է լսվում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում