G7-ի երկրները կարգելեն ռուսական ոսկու գնումները
Այս մասին ԱՄՆ վարչակազմի իր աղբյուրներին հղումով հաղորդել է Reuters-ը, ապա՝ CNN հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ G7-ի երկրների ղեկավարները որոշումն ընդունել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ։ Ռուսաստանն այժմ զբաղված է իր ոսկու պաշարների քանակի գաղտնիացման գործընթացով՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության առաջարկով:
Բայց, միևնույն ժամանակ, ռուսական ոսկու հիմնական գնորդը երկիր է, որն ընդգրկված չէ G7-ում՝ դա Շվեյցարիան է, որն աշխարհում ոսկի վերամշակող գլխավոր երկրներից մեկն է: Հունիսի 21-ին Bloomberg-ը հաղորդել էր, որ Շվեյցարիան պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ 3 տոննա ոսկի է գնել Ռուսաստանից։ Իսկ, օրինակ, 2021թ.-ին Ռուսաստանը 17.4 մլրդ դոլարի ոսկի է արտահանել՝ 302.2 տոննա, և հիմնական գնորդը՝ Շվեյցարիան էր։ G7-ի գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 26-28-ը, Գերմանիայում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...