«Իրենց տգիտության ձեռքը և՛ իրենք են կրակն ընկել, և՛ մեզ են կրակը գցել». Արեգ Բարսեղյանը՝ իշխանությունների մասին
Կրթության փորձագետ Արեգ Բարսեղյանը չի հասկանում այն մարդկանց, ովքեր բողոքում էին փողոց փակողներից, նույնիսկ՝ զոհվածների, անհետ կորածների հարազատներից:
«Մարդիկ բողոքում էին, որ չեն կարողանում իրենց երեխային մանկապարտեզ կամ դպրոց հասցնել, և այդ մարդուն բացատրում ես, որ այս մարդիկ 1.5 տարի սպասում են իրենց երեխաներին, չգիտեն՝ իրենց երեխան ողջ է, թե մահացած, պարկի մեջ ինչ-որ մի տեղ պահում են, թե ադրբեջանական բանտում է: Այս մարդիկ, 1.5 տարուց ավելի է՝ ասում են՝ եթե մեր երեխան մահացել է, գոնե ասեք՝ մահացել է, այս մարդկանց երեխաները մինչև հիմա գերեզման չունեն, իսկ դու ասում ես՝ երեխայիս համար 20 րոպեի փոխարեն՝ 40 րոպեում եմ խանութից հաց գնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նրա դիտարկմամբ՝ գործող իշխանությունները ծայրահեղ ծանր մանկություն են ունեցել. «Նրանց մեջ շատ մարդիկ կան, որոնք կայացած և հարուստ ընտանիքում են մեծացել, բայց միևնույն է՝ ծայրահեղ ծանր մանկություն են ունեցել, որովհետև բակ դուրս չեն եկել, ընկերներ չեն ունեցել, և մինչև այսօր՝ 40, 45, 50 տարեկան հասակում, իրենք ինքնահաստատվելու շատ մեծ կարիք են զգում: Քանի որ իրենց ոչ մի բանի տեղ չեն դրել մանկության ընթացքում, իրենք մնացել են այդ ազդեցության տակ, որ իրենց բանի տեղ դնող չկա: Հիմա ունեն իշխանություն, և իրենց վատով հիշողներից մանկության վրեժն են լուծում՝ մարդկանց վրա քրեական գործեր կարելով: Շատ ժամանակ իրենք իրենց կիրառած արտահայտությունների համար ոչ միայն փորձում են տարբեր բացատրություններ բերել, այլ պարզապես ասում են՝ դա քաղաքական հայտարարություն էր: Փաշինյանի կողմից նույնպես քիչ չի եղել, որ տարբեր քաղաքական գործիչների հանդեպ տարբեր անպարկեշտ արտահայտություններ է արել և հետո պարզաբանել, թե իբր դրանք քաղաքական հայտարարություններ են: Դա շարքային տգիտություն է: Իրենց տգիտության ձեռքը և՛ իրենք են կրակն ընկել, և՛ մեզ են կրակը գցել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը