Playboy-ի հիմնադրին, կտակի համաձայն, հուղարկավորել են Մերիլին Մոնրոյի կողքին
Սեպտեմբերի 30-ին Լոս Անջելեսի Westwood Village Memorial Park գերեզմանատանը հուղարկավորվել է հանրահայտ Playboy էրոտիկ ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները, որին, կտակի համաձայն, հուղարկավորել են դերասանուհի Մերիլին Մոնրոյի կողքին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հուղարկավորությանը ներկա են եղել 91-ամյա հանգուցյալի կինը, 4 երեխաներն ու ղեկավարած թիմի գլխավոր անդամները:
Հայտնի է, որ Հեֆները Մոնրոյի հարևանությամբ գտնվող գերեզմանատեղը գնել էր դեռևս 1992թ.՝ 75.000 դոլարով:
Նշվում է, որ Հեֆները Playboy-ի առաջին համարը թողարկել է 1953թ.: Այն ունեցել է մեծ հաջողություն, դրա շապիկին եղել է 20-րդ դարի սեքս խորհրդանիշ Մերիլին Մոնրոն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Հեֆները տարիներ շարունակ առողջական խնդիրներ ուներ, իսկ վերջին շրջանում չէր կարողանում առանց կողմնակի օգնության տեղաշարժվել: Նա վերջին անգամ հանրությանն էր հայտնվել 2016թ. մայիսին:
Հայտնի է, որ մահից հետո Հեֆները թողել է 43 մլն դոլար ժառանգություն, որը կիսվելու է երեխաների, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ու մի շարք բարեգործական կազմակերպությունների միջև:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում